Սիրիայում փոխանցման կառավարության վարչապետ նշանակվեց Մուհամմադ Բաշիրը

Երկուշաբթի, Դեկտեմբերի 9, 2024

Լուսինե Հովհաննիսյան
3 շաբաթ առաջ

«Սիրիայի փրկության կառավարության» ղեկավար Մոհամմադ ալ-Բաշիրին, որը մի քանի տարի կառավարում է Իդլիբը, հանձնարարվել է ձևավորել նոր սիրիական կառավարություն, որը կվերահսկի անցումային փուլը, հայտնում է Al Jazeera-ն:

Այս որոշումը հաջորդել է հանդիպումից հետո, որը նվիրված էր իշխանության փոխանցման պայմանավորվածություններին և Սիրիայում քաոսից խուսափելուն: Հանդիպմանը մասնակցել են ընդդիմության հրամանատար Ահմադ ալ-Շարը և Սիրիայի վարչակարգի նախկին վարչապետ Մուհամեդ ալ-Ջալալին, ով նշանակվել է կառավարության գործերը կառավարելու համար: